ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը ներկայում վերանայում է Ուկրաինայի ֆինանսավոր…

🇺🇸🇺🇦🇺🇸ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը ներկայում վերանայում է Ուկրաինայի ֆինանսավորումը: Այդ մասին մարտի 5-ին կայացած ճեպազրույցում ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Քերոլայն Լևիթը։
«Ազգային անվտանգության խորհրդում ինձ հայտնեցին, որ այժմ Ուկրաինայի ֆինանսավորման վերանայում է ընթանում: Ինչ վերաբերում է հետախուզության հետ կապված հարցերին, ապա դիմեք Ազգային անվտանգության խորհրդին կամ Կենտրոնական հետախուզական վարչությանը», – ասել է նա՝ ի պատասխան լրագրողի այն հարցին՝ արդյոք Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման դադարեցումը ժամանակավոր է, թե մշտական։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *