Որքանո՞վ է պաշտպանված WhatsApp հավելվածը, որի միջոցով Փաշինյանն անվտանգային հարց…

Որքանո՞վ է պաշտպանված WhatsApp հավելվածը, որի միջոցով Փաշինյանն անվտանգային հարցեր է քննարկել
■«Բայց ակնհայտ երևացող երկու պարզ բան կա: Առաջին, iPhone-ները մեկ մատակարար է սպասարկում, հետևում անվտանգությանը, և երկար տարիներ թարմացվում են այդ հեռախոսները: Իսկ Android-ների մատակարարները շատ են, և ամեն մեկն իր փոփոխություններն է մտցնում ծրագրի մեջ, և, բնականաբար, անվտանգային վստահելիությունը կտրուկ ընկնում է: Երկրորդ, այստեղ ներքին տեխնիկական հարց կա, այն է՝ iPhone-ն ավելի հեշտ է ստուգել գաղտնալսող ծրագրերի առկայության առումով»: Սամվել Մարտիրոսյանը` Իսրայելի բանակում նոր սահմանափակումների մասին
■ Չեմ կարող ասել, որ WhatsApp հավելվածն անվտանգ չէ, բավականին պաշտպանված է: Այսինքն, խնդիրը հավելվածը չէ, քանի որ, մեծ հաշվով, WhatsApp-ը գաղտնագրվում է, բայց մենք գիտենք նաև, որ ամերիկյան հատուկ ծառայություններն այս հավելվածին մուտք ունեն:
■ Տասնամյակներ գոյություն ունի մի միֆ, որ ՊՆ Nokia հեռախոսներն անվտանգ են, և շատ զինվորականներ դրանք օգտագործում են: Եվ սա ամենավտանգավոր բաներից մեկն է, որովհետև այդ հեռախոսներով միայն բաց բջջային կապով են խոսում, չգաղտնագրված:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով