Երևան թռչող ուղևորներին մի ժամ սպասեցրել են դրսում` ցրտին ու անձրևինՆոյեմբերի 29…

✈️Երևան թռչող ուղևորներին մի ժամ սպասեցրել են դրսում` ցրտին ու անձրևին
Նոյեմբերի 29-ին Wizzair ավիաընկերությամբ Ֆրանսիայի Բովեի օդանավակայանից Երևան թռչող ուղևորներին մոտ 1 ժամ սպասեցրել են դրսում` օդանավի մոտ, մինչև որ նոր ժամանած օդանավի ուղևորները դուրս գան:
Այս խայտառակ իրավիճակը տեսանկարահանել և MakaryanNews-ին է ուղարկել ուղևորներից մեկը` ցույց տալու, թե ինչպես են բարեկամ Ֆրանսիայի օդանավակայաններից մեկում իրենց մեկ ժամ անձրևին ու ցրտին սպասեցրել դրսում, մինչև որ օդանավը կդատարկվի, և նոր ուղևորները կբարձրանան սրահ:
Ուշագրավ է, որ օդանավը, ըստ երևույթին, անգամ չեն մաքրել, կարգի բերել, երթուղային տրանսպորտի նման` մարդիկ կանգառում սպասել են, մինչև նոր ժամանած ուղևորներն իջնեն, որ իրենք կարողանան բարձրանալ:
Աղբյուրը` MakaryanNews

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով