Փաշինյանը գնում է Կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով «Ժողովուրդ» օրաթերթը գրու…

☄️☄️☄️ Փաշինյանը գնում է Կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով
📰 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն իր պլանի իրագործման վերջին փուլին է մոտենում:
🔴 «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Արշակ սրբազանի կալանավորումից հետո, հաջորդ փուլով Փաշինյանն անցնելու է Կաթողիկոսի կալանքի հարցին, քանի որ վերջինս չի պատրաստվում զիջման գնալ:
🔴 «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն ամեն գնով ցանկանում է իր կողմը անցած, Կաթողիկոսին դավաճանած Սրբազանների թիվն ավելացնել, ովքեր պետք է նաեւ հայտարարեն Կաթողիկոսի հրաժարականի պահանջի մասին՝ հանուն եկեղեցու, հոգեւոր կյանքի նորոգման:
🔴 Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ իրավապահներն աշխատում են այդ ուղղությամբ ու առաջիկայում պետք է Կաթողիկոսին տանեն կալանքի: Կհարցնեք՝ ինչ հիմքով… Կարեւոր չէ, գլխավորն այն է, որ Վեհափառ հայրապետը հայտնվի մեկուսացման մեջ, որից հետո արդեն համացանցում կհայտնվի նրա հրաժարականի տեքստը: Եվ ամենեւին էական չէ՝ այդ նամակը իրական կլինի, թե ֆեյք: Գլխավորը՝ կլինի Գարեգին Բ-ի անունից հրաժարականի տեքստ, եւ Կաթողիկոսի հեռացման պրոցեսը կսկսվի»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով