«Ինչու՞ չեն հրապարակել ՌԴ նախագահի` 2020 թվականի պատերազմը կանգնեցնելու առաջարկն…

🔊«Ինչու՞ չեն հրապարակել ՌԴ նախագահի` 2020 թվականի պատերազմը կանգնեցնելու առաջարկների փաստաթղթերը կամ Պրահայի փաստաթուղթը` ամբողջական տեքստով»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է։

«2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հրադադարի կոնկրետ առաջարկներ են եղել՝ հոկտեմբերի 9–10-ին, ապա 19-ին՝ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։ Ինչո՞ւ այդ առաջարկները չեն հրապարակվել։ Պրահայի փաստաթուղթը․ ինչո՞ւ չի հրապարակվել ամբողջական տեքստով, ամբողջական պայմանավորվածությամբ։ Հիշեցնեմ՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Շառլ Միշելի ու Մակրոնի քաղաքական քավորությամբ Արցախը հանձնվեց Ադրբեջանին։ Իսկ մեզ այդ ժամանակ ինչ էին ասում՝ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման երաշխիքների ներքո։ Ո՞ւր է այդ փաստաթուղթը։ Այդ երաշխիքները ո՞նց են ձևակերպված, կամ գուցե ընդհանրապես երաշխիքներ չկան»։

Քաղաքագետը անդրադարձել է նաև ԵՄ-ի՝ Երևանին ուղղված կոչերին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։

«Մեզ դրանով առաջարկում են գնալ տնտեսական ինքնասպանության, քանի որ էներգակիրներից մինչև աշխատաշուկա, մինչև պարենային ապրանքներ՝ մենք խիստ կապված ենք Ռուսաստանի հետ»։

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով