Ադրբեջանական minval.az-ի աղբյուրները հայտնել են, որ օրերս Գաբալայում հայ-ադրբեջա…

Ադրբեջանական minval.az-ի աղբյուրները հայտնել են, որ օրերս Գաբալայում հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Հայաստան ադրբեջանական նավթի և նավթամքերքի արտահանման հեռանկարը, որ դրանից տնտեսական դիվիդենտներ կունենա և’ Բաքուն, և’ Երևանը։
Բայց ինչպես նշում է ադրբեջանական լրատվամիջոցը, երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության բացակայության պայմաններում, դրանց տարանցիկ փոխադրումը հնարավոր է դառնում միայն Վրաստանի տարածքով։
Ուստի ադրբեջանական կողմը վրացական կողմից փորձել է ճշտել տարիֆը Գարդաբանի-Սադախլո տեղամասի դեպքում։
Ադրբեջանական լրատվամիջոցի աղբյուրների հայտնած տվյալներով, վրացական կողմը 92 դոլար է պահանջել 1 տոննայի համար 111 կմ-անոց տարածքով տարանցիկություն ապահովելու դեպքում։
Ըստ հաշվարկների, ստացվում է, որ 1 տոննայի համար 0.82 դոլար է վճարվելու
1 կմ-անոց տարածքով տարանցիկ փոխադրման ապահովման դեպքում։
Մինչդեռ Յալամա-Բոյուք Քասիկ երթուղով 680 կմ հեռավորության վրա, 17 դոլարով է կատարվում նմանօրինակ բեռների փոխադրումը, այսինքն, 0.02 դոլար մեկ տոննայի համար և մեկ կիլոմետր հեռավորության դեպքում։
Վրաստանի ներսում նմանօրինակ բեռների փոխադրումը Բաթումիի նավահանգիստներ ևս բավականին ցածր տարիֆով է իրականացվում (17 դոլար մեկ տոննա բեռ 360–396 կմ տարածքով փոխադրման դեպքում, այսինքն, 0,04–0,05 դոլար մեկ կիլոմետրի հաշվով)։
Ըստ այդմ` վրացական պատասխանն Ադրբեջանին չի գոհացրել. տնտեսական լոգիկան ստորադասվել է քաղաքականին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով