Հարց չկա, պարոն Ֆարմանյան, լրիվ ճիշտ եք ասում, բայց էդ ու՞մ նկատի ունեք «ծեծ ուտ…

Հարց չկա, պարոն Ֆարմանյան, լրիվ ճիշտ եք ասում, բայց էդ ու՞մ նկատի ունեք «ծեծ ուտող ընդդիմություն» ասելով` «Պատիվ ունեմ»-ի ՀՀԿ-ականների՞ն, թե՞ էդ դաշինքով խորհրդարան անցած ու Նիկոլի գիրկը թռած Իշխան Զաքարյանին:
Հլը մի րոպե` չլինի՞ Քոչարյանենց նկատի ունես, դաշնակներին ու ամբողջ «Հայաստան» դաշինքի` էն ամենաթունդ կռիվ անող Արմեն Գևորգյանն էլ մեջը: Բա տենց ասա, այ ցավդ տանեմ, անվանական շեշտիր անունները, որ հանկարծ չմտածեն` էս մուննաթ-զուննաթն ու թաքնված քֆրտոցը խփոցիների ժամանակ դահլիճում չգտնվող կամ կողքից հետևող, մաքսիմում` մի թեթև բաժանող «պատվախնդիրների» է ուղղված: Ընդ որում, եթե նրանք` էն կոնկուրենտ օֆիսականները, ծեծ ուտող եք, ապա իրենք` «պատվախնդիրներն» էլ կարող էին շատ հանգիստ ծեծող լինել` իրենց դաշինքի անվանը համահունչ, ի՞նչն ա խանգարում, որ հանդիսատեսից վերածվեն ակտիվ բռնարարի, հը՞ Ազատիչ😀
Ի դեպ, էս ու՞ր էիր` չկայիր էս ինչքան ժամանակ ա, պատերազմից հետո անցել էիք ընդհատակ մի քանի հոգով, հիմա ի՞նչ մի կտրուկ հայտնվել ու ակտիվացել եք երբեմնի անհետացածներով` մորուքով, անմորուս… Հո բան չի՞ եղել: Չլինի՞ առջևում էլի ընտրություններ են, երկիրն էլ հերթական անգամ վերջնական կործանվում ա, ու դուք նորից որոշել եք մի վերջին ճիչով փրկել երկիրը… էն ծեծ ուտող ընդդիմությունից:
Այսքանը, բարի գիշեր 😜

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով