🇺🇸🇷🇺🛡🇨🇳 Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության վերականգնում, Ուկրաինայում ռազմական գործողությունների հնարավորինս արագ դադարեցում, և ՆԱՏՕ-ն այլևս չպետք է լինի «մշտապես ընդլայնվող նախագիծ». ԱՄՆ նոր ազգային անվտանգության ռազմավարությունը📌 Նախօրեին ԱՄՆ-ում հրապարակվել էր նոր
ազգային անվտանգության ռազմավարությունը: Այս փաստաթուղթն ամրագրում է
Միացյալ Նահանգների գլխավոր ռազմավարական առաջնահերթությունները առաջիկա տարիների համար։
✍️ ԱՄՆ նոր ազգային անվտանգության ռազմավարության նշանակալի կետերը.
🔴 ԱՄՆ-ի հիմնական շահագրգռվածությունը Ուկրաինայում ռազմական գործողությունների հնարավորինս արագ դադարեցումն է: Սա կենսական նշանակություն ունի Վաշինգտոնի համար՝ Եվրոպան կայունացնելու և հետագա սրացումը կանխելու համար։
🔴 Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության վերականգնումը հայտարարվել է Եվրոպայում ԱՄՆ-ի հիմնական առաջնահերթություններից մեկը: Առանց Մոսկվայի հետ համաձայնագրերի՝ Եվրասիան չի կարող վերահսկողության տակ պահվել։
🔴 ԱՄՆ-ն ցանկանում է փոխել իր մոտեցումը ՆԱՏՕ-ի նկատմամբ. դաշինքը պետք է դադարի ընկալվել որպես «մշտապես ընդլայնվող նախագիծ»:
🔴 Եվրոպան պետք է ապահովի իր սեփական պաշտպանությունը: «Վաշինգտոնը հոգնել է վճարելուց և բոլոր ռիսկերը ստանձնելուց»:
🔴 ԱՄՆ-ն անընդունելի էր համարում եվրոպացի պաշտոնյաների վարքը, ովքեր, ինչպես նշված է ռազմավարության մեջ, խաթարում են ժողովրդավարությունը, ջախջախում ընդդիմությանը և կառավարում անկայուն կոալիցիաներ։
🔴 Մերձավոր Արևելքը այլևս արտաքին քաղաքականության հիմնական ուշադրության կենտրոնում չէ։
🔴Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը XXI-րդ դարի տնտեսական և աշխարհաքաղաքական կարևոր մարտադաշտն է։
🔴 Չինաստանի հետ առևտուրը պետք է սահմանափակվի ոչ ռազմավարական ապրանքներով։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան