Ես կարող եմ հրապարակային կոչ անել Սրբազանին ու ասել, որ փողոցային շարժումն այլևս անիմաստ է։ Որևէ փողոցային շարժում մինչև 2026 թվականը չի հասնելու հաջողության, որովհետև բոլոր փողոցային շարժումները վարկաբեկվելու են և ծառայեցվելու են Նիկոլ Փաշինյանի օգտին, և այստեղ պետք է նշեմ, որ խորհրդարանական ընդդիմությունը 2 ճակատով է աշխատում Նիկոլ Փաշինյանին լեգիտիմացնելու օգտին․ առաջին ճակատով աշխատում է խորհրդարանում՝ պահելով մանդատները և երկրորդ ճակատով՝ փողոցում՝ անընդհատ վարկաբեկելով շարժումները ու ստեղծելով տպավորություն, որ ընդդիմությունը Հայաստանում չի կարող հասնել հաջողության և ստեղծում է մի միջավայր քաղաքական, որ անընդհատ փողոցում այն ընդդիմությունն է, որին չեն ուզում տեսնել մարդիկ։ Հետևաբար դա բերում է տոտալ հիասթափության ընդդիմության նկատմամբ, իսկ ընդդիմությունը միայն նախկինները չեն։
Բագրատ Սրբազանը հիմա կարող է անել երեք բան․ առաջինը՝ հայտարարել, որ ինքը չունի քաղաքական ամբիցիաներ ու մտադիր չէ որևէ մեկին բերել իշխանության, երկրորդը՝ պետք է օբյեկտիվ գնահատական տա և՜ նախկին, և՜ ներկա իշխանության արարքներին՝ ժողովրդի հետ անկեղծ խոսելով, և երրորդը՝ պահանջել խորհրդարանական ընդդիմությունից վայր դնել մանդատները ու ապալեգիտիմացնել ԱԺ-ն, հատկապես, որ շուտով սահմանազատման կանոնակարգը մտնելու է վավերացման։
Անի Սամսոնյան

Leave a Reply