🗣 Փաշինյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին🔴 Փաշինյանը բարձր է գնահատել Նազիկ Ավդալյանի անձնական ներդրումը միջազգային ասպարեզում Հայաստանը լավագույնս ներկայացնելու և մեր երկրում սպորտի զարգացմանը նպաստելու գործում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է և կարևորել այդ ուղղությամբ Նազիկ Ավդալյանի հետ համագործակցությունը։
🔴 Ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոնը վարչապետին է ներկայացրել իր կողմից հիմնված «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի ծրագրերը՝ նշելով, որ դրանց նպատակն է մարզերում հիմնել մարզադպրոցներ և այդպիսով նպաստել նաև պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը։
🔴 Փաշինյանն առաջարկել է քննարկել վերոնշյալ ծրագիրը խոշորացված համայնքներում մարզական կենտրոններ հիմնելու Կառավարության ծրագրի հետ համադրելու հնարավորությունը։
🔴 Այս համատեքստում, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։
📌 Հ.Գ. Ու սա Գյումրիում կիրակի օրը տեղի ունեցածից հետո… Էէէէ, Նազիկ, Նազիկ…
😫😫😫🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան