«Աբովյան time»․ Իրադարձությունները, որոնք ծավալվում են Հայ առաքելական եկեղեցու շ…

«Աբովյան time»․ Իրադարձությունները, որոնք ծավալվում են Հայ առաքելական եկեղեցու շուրջ, ակնհայտորեն վաղուց դուրս են կրոնական խնդիրների կամ եկեղեցական կանոնակարգ գործընթացների շրջանակից։ Սա ակնհայտորեն քաղաքական գործընթաց է, և դա երևում է ինչպես իշխանությունների գործողությունների տրամաբանությունից, իշխանությունների վերաբերմունքից, այնպես էլ զուգահեռ հնչող հայտարարություններից, որոնք լսում ենք իշխանություններից։
Տարօրինա՞կ չէ՝ իշխանությունը մեղադրում է Եկեղեցուն քաղաքականությանը միջամտելու մեջ, մյուս կողմից՝ որքան հնարավորություն ունի ինքն է քաղաքականացնում այս գործընթացը՝ ըստ էության մեղադրելով եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաներին իշխանության հանդեպ հակակրանքի մեջ։
Պետք է անպայման հիշեցնել, որ ցանկացած գործընթաց, որը ցույց է տալիս իշխանության ներկայացուցիչների միջամտությունը ներեկեղեցական գործընթացներին, ինքնին ՀՀ Սահմանադրության խախտում է։ Այս փուլում դա պետք է հստակ արձանագրել։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով