Ալիևը Սլովակիայում հայտարարել է, թե Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերությունը դիտարկում է որպես այդ երկրի հետ ապագա համագործակցության հիմնական ոլորտներից մեկը։
Միաժամանակ Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, թե խոսքը միլիտարիզացիայի մասին չէ, այլ պաշտպանական արդյունաբերության ներուժի զարգացման։
«Մենք պատերազմ հրահրելու մտադրություն չունենք։ Մեզ համար պատերազմներն անցյալում են մնացել», — ասել է Ալիևը` հավելելով, որ պաշտպանական արտադրանքի արտադրության գործում սլովակական տեխնոլոգիաների և Ադրբեջանի ֆինանսական հնարավորությունների համատեղումը կարող է սիներգիայի էֆեկտ ունենալ և հետաքրքրել համաշխարհային շուկաներին, և որ այս տեխնոլոգիական զարգացումը երկուստեք շահավետ է։
«Մենք այս ուղղությամբ աշխատում ենք կոնկրետ նախագծերի վրա»,-շարունակել է Ալիևը։

Թողնել պատասխան