ՀՀ ԱԺ Նախագահ պ-ն Ալեն Սիմոնյանին,
Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ
Տիգրան Խզմալյանից
Մեծարգո ԱԺ Նախագա՛հ
Դիմում եմ Ձեզ ՀՀ ԱԺ քննարկվող «կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի» մասին օրինագծի կապակցությամբ, որը սոցիալական ցանցերում անվանում են «թափառական շների մասին օրենք» եւ որն անհանգստություն է առաջացրել հասարակության կենդանասեր շրջանում։ Կազմակերպությունների եւ առանձին քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվել, որ տեղի է ունենում կենդանիների զանգվածային սպանդի օրինականացում՝ «քնեցման» անվամբ եւ «անվտանգության» պատճառաբանությամբ։ Մասնագետ կենդանաբանները եւ շարքային կենդանասերներն ուշադրություն են դարձնում, որ քննարկվող օրինագծում բացակայում են թափառական կենդանիների հաշվառումը, «չիփավորումը» եւ պարտադիր ստերիլիզացումը, որպես խնդրի լուծման առաջնահերթ եւ միակ արդյունավետ ու մարդասիրական միջոցներ։ Նկատի առված չեն ողջ գործընթացի սխալ կատարման դեպքում անխուսափելիորեն առաջացող ծանր սոցիալական ու դաստիարակչական հետեւանքները, ինչպես նաեւ միջազգային բացասական արձագանքը։ Մեր կարծիքով, բավականաչափ ուսումնասիրված չէ առաջատար երկրներում նման խնդիրների լուծման դրական փորձը։
Հայաստանի Եվրոպական կուսակցությունն իր անհանգստությունն ու անհամաձայնությունն է հայտնում այս կապակցությամբ եւ առաջարկում է հարցի լայն հանրային քննարկում, միջազգային մասնագետների եւ իրավաբանների ներգրավմամբ։
Հարգանքով՝
ՀԵՎԿ վարչության նաաագահ
Տիգրան Խզմալյան
Երեւան
2025 թ. դեկտեմբերի 9
Թողնել պատասխան