«Դվինի» Արտակը մտադիր է իր հյուրանոցում խաղատուն բացել. գործարք` ընդդեմ Ծառուկյանի՞
«Դվին» հյուրանոցային համալիրի սեփականատեր Արտակ Թովմասյանը, որ ժամանակին բեռնատարներով փողոց էր փակում, շարժում էր սկսել ու քիչ էր մնում դառնար թունդ ընդդիմադիր և հեղափոխություն աներ, այսօր վերջնական անջատել է քաղաքական ռեժիմն ու բիզնեսի մեջ` հանուն դրա ջերմացնելով իր հարաբերությունները իշխանությունների հետ:
«Դվինում» խաղատուն բացելու մտադրությունն ու քննարկումները դեռ ամիսներ առաջ կային, այն ժամանակ անգամ խոսվում էր «Վիվառոյի» տերերի կողմից «Դվինը» գնելու մասին, սակայն այդ գործարքը այդպես էլ տեղի չունեցավ:
Փոխարենը միս ու արյուն են ստանում հյուրանոցի ներսում խաղատուն բացելու վերաբերյալ քննարկումները: Օրերս Արտակ Թովմասյանն օտարերկրյա ներդրողների հետ հանդիպել էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, իշխող խմբակցության անդամ Բաբկեն Թունյանի հետ, որի վերաբերյալ նաև հաղորդագրություն էր տարածվել, ըստ որի`
«Դեկտեմբերի 1-ին Ազգային ժողովում հյուրընկալել են «Seven Visions Resort & Places, The Dvin»-ի տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանին և ժամանցային ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող «Global Tribe Gaming» ընկերության Գլխավոր գործառնական տնօրեն և ընկերության տնօրենների խորհրդի անդամ Շոն Սմիկլին, Գլխավոր ֆինանսական տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Ռայան Քրոուին և ընկերության խաղերի զարգացման տնօրեն Ջես Չավեսին։ Ըստ հաղորդագրության`
«Ընկերության ներկայացուցիչներն ընդգծեցել են Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու քննարկել մեր երկրում այս ընկերության կողմից գործունեություն ծավալելու հնարավորություններն ու հեռանկարները»:
Խոսքը, բնականաբար, խաղատուն բացելու մասին է, որի համար պետք է 40 մլրդ դրամի ներդրում կատարել, որ Երևանի կենտրոնում կամ Երևանին մոտ տարածքում խաղատնային գործունեություն ծավալելու լիցենզիա ստանան: Այս պահին այդպիսի լիցենզիա ունի միայն Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատունը, որի նկատմամբ հարկային ճնշումներն, ի դեպ, այս իշխանությունները որպես մահակ են օգտագործում քաղաքական դաշտում ժամանակ առ ժամանակ ակտիվացող Գագիկ Ծառուկյանի գլխին:
Եվ հիմա, եթե իշխանությունների հանդեպ լոյալություն ցուցաբերած Արտակ Թովմասյանին ու նրա «ֆիրմա» պարտնյորներին Փաշինյանի կառավարությունը մայրաքաղաքի կենտրոնում խաղատուն բացելու թույլտվություն տա, ապա սա նախևառաջ հարված կլինի Նիկոլ Փաշինյանին «չուծ լինի» ընդդիմացող կամ դրա մտադրությունն ունեցող Գագիկ Ծառուկյանի ու նրա գլխավոր և ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկի` «Շանգրի Լա»-ի նկատմամբ:
@MakaryanNews

Թողնել պատասխան