2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին գնդապետի կ…

🇦🇿🪓2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին գնդապետի կոչում է շնորհվել
‼️Սաֆարովին 2017 թվականին արդեն փոխգնդապետի կոչում էր շնորհվել։
🔴Մարգարյանի սպանության համար Սաֆարովը Հունգարիայի դատարանի կողմից 2006 թվականին դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Այնուհետև՝ 2012 թվականի սեպտեմբերին, հունգարական կողմը մարդասպանին Բաքվին էր արտահանձնել։ Բաքու ժամանելուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում էր շնորհել Մարգարյանին կացնահարած սպային, ով նորից անցել էր զինվորական ծառայության։
⚡️2004 թվականի հունվարի 11-ից Գուրգեն Մարգարյանը մասնակցել էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին։ Փետրվարի 19-ին Սաֆարովը կացնի 16 հարված էր հասցրել քնած հայ սպայի դեմքին։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով