Ուխտադրուժները…Ուխտադրուժները իրենց նոր հայտարարության մեջ նշել են. «Ինչ վերաբ…

Ուխտադրուժները…
Ուխտադրուժները իրենց նոր հայտարարության մեջ նշել են. «Ինչ վերաբերում է Մայր Աթոռի կողմից եպիսկոպոսներիս ուղղված անհիմն մեղադրանքներին, մեկ անգամ ևս ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ մեր անմնացորդ ուխտը Սուրբ Էջմիածնի հանդեպ, հավատարմությունը՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և կանոններին, ավանդություններին և մեր զինվորյալ միաբանությանը»։
Եթե ուխտադրուժները հաստատում են իրենց հավատարմությունը, ապա պետք է ենթարկվեն ձեռնադրությամբ կամավոր ստանձնած ուխտադրությանը, որով պարտավորվում են (ուխտագիր 3-րդ կետ) ենթարկվել Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին և նրա հրամաններին.
«Խոստանում և ուխտում եմ հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնին մինչև իմ կյանքի վերջը և հլու հնազանդութեամբ շարունակել մնալ հրամանների և իշխանութեան տակ Կաթուղիկէ Սուրբ Մայր Աթոռի, որին Սուրբ Հոգու ընտրությամբ Հայաստան աշխարի առաջին լուսավորիչ Սուրբ Առաքյալներից և նրանց օրինական հաջորդ մեր առաքելաշավիղ Հայրապետ Սուրբ Գրիգորից անընդհատ դասավորությամբ և ուղիղ հաջորդությամբ այսօր բազմում է Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, — և խոստանում եմ հնազանդվել նրա օրինական հաջորդներին՝ հարգելով ու կատարելով բոլոր հրամանները»։
https://24news.am/nerkin-kyank/479073/?fbclid=IwdGRjcAOmUa9leHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEekqHP6lCQZQyHFlqslK5yXk7XwbI0AQN7NsS8ESiojYSghIMdudnubJzx9uA_aem_alh88lX5QofZjyVsn16Efg

Տիրադավ եպիսկոպոսները կրկին ընդդեմ Վեհափառի հայտարարություն են տարածել — 24News

Նիկոլ Փաշինյանին միացած ու դրանով «տիրադավ» կոչմանն արժանացած եպիսկոպոսները հայտարարություն …

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով