Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարրաքը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թ…

Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարրաքը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև առկա դրական հարաբերություններն ապահովել են արդյունավետ քննարկումների հնարավորություն՝ F-35 կործանիչների մատակարարման շուրջ։
Միաժամանակ, դեսպանը հայտարարել է, որ կործանիչների ծրագրին վերադառնալու համար Թուրքիան պետք է հրաժարվի ռուսական С-400-ներից, և հույս հայտնել, որ առաջիկա ամիսներին բանակցությունները կավարտվեն թե՛ ԱՄՆ-ի և թե՛ Թուրքիայի անվտանգային կարիքներին համապատասխան արդյունքներով:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով