ԱԺ ՔՊ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր թաուն-հաուսի ձեռք բերման համար ստա…

ԱԺ ՔՊ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր թաուն-հաուսի ձեռք բերման համար ստացել է 20 միլիոն դրամի զեղչ։ ՀԵՏՔ-ը դա բացահայտել է, որին ի պատասխան Կոնջորյանը ասել է, որ հոդվածը կեղծ է, լրագրությունը անորակ է, իր ձեռք բերելու ժամանակ գինն ավելի էժան էր և այլն։
Այսօր խորացա թեմայի մեջ ու պարզվեց, որ ՀԵՏՔ-ը ճիշտ է և այն ժամանակ, երբ Կոնջորյանը տունը (գնման իրավունքը) ձեռք էր բերել, տվյալ կառուցապատողն առաջարկում էր ք/մ-ը սկած 410 հազարից, իսկ Կոնջորյանն այն գնել է 300 հազարով։
Ընդ որում, ՀԵՏՔ-ը շատ պարկեշտ կերպով նախապես Կոնջորյանից մեկնաբանություն էր խնդրել ու, դե ֆակտո, մերժվել։
Հայաստանի լրատվական դաշտին ու ՀԵՏՔ-ին կաիելի է շատ բանի մեջ մեղադրել։ Բայց չի կարելի անտեղի մեղադրել։
Ինչպես իշխանության հասցեին սխալ մեղադրանքները ջրում են տեղին քննադատությունը, այնպես էլ լրատվական դաշտի հասցեին սխալ մեղադրանքները ջրում են տեղին քննադատությունները։
Հայկ Կոնջորյանը իր մասին արված ճիշտ հետաքննությունը ջրելու համար սուտ մեղադրանքներ է հնչեցնում լրատվամիջոցների հասցեին, որով արժեզրկում է որոշ լրատվամիջոցների վատ պահվածքի մասին շատերիս քննադատությունը։
Հ.Գ. Այն, որ հայտնի մարդիկ հայտնի լինելու համար զեղչեր ստանում են, ես գիտեմ դեռ 2010 թվականից, երբ առևտրի կետում ինձանից շաուրմայի փող չվերցրեցին։ Կոնջորյանն այդպես կարող էր մի քանի միլիոն զեղչ ունենար, դա նորմալ կլիներ։ Բայց 20 միլիոն դրամ զեղչը կամ կաշառք է, կամ էլ լավություն, որի տակից խմբակցության ղեկավարը ապագայում պետք է դուրս գա։

Դանիել Իոաննիսյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով