❗️SAS-ում թքա՞ծ ունեն հաճախորդների վրա. մի քանի շաբաթ է` կուտակային համակարգը չի գործում
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող SAS սուպերմարկետների ցանցի երկարամյա ու հավատարիմ հաճախորդներից MakaryanNews-ին ահազանգում են, որ 3-4 շաբաթ կլինի` SAS-ի տրամադրած կուտակային քարտը չի գործում, ինչի հետևանքով հաճախորդները զրկվել են իրենց կուտակած գումարը օգտագործելու հնարավորությունից:
Մի քանի շաբաթ առաջ SAS-ի մենեջերը պարզաբանել է, թե համակարգը խափանվել է, այս պահին տարվում են աշխատանքներ խնդիրը լուծելու ուղղությամբ: Մի քանի շաբաթ անց նույն հաճախորդը, երվ դարձյալ ցանկացել է օգտվել տարիներով իր կուտակած գումարից, նորից նույն պատասխանն են տվել, որ համակարգը խափանվել է` այս պահին չի գործում:
Այսինքն` մոտ մեկ ամիս կլինի, որ SAS-ում այս վիճակն է, ու այս փոքր տեխնիկական խնդիրը «հազար տարվա» սուպերմարկետների ցանցը չի կարողանում լուծել: Ուշագրավ է, որ այս խնդիրը առաջացել է Ամանորի նախաշեմին, երբ առևտուրը եռում է:

Թողնել պատասխան