ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Ռիյադում ներկայացրել է «TRIPP»-ի ծրագրի իրականացման կարև…

🇦🇲🇦🇿🇺🇸ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Ռիյադում ներկայացրել է «TRIPP»-ի ծրագրի իրականացման կարևորությունը

‼️Դեկտեմբերի 15-ին Ռիյադում՝ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 11-րդ համաշխարհային ֆորումի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ:
🔽Զրուցակիցները քննարկել են Քաղաքակրթությունների դաշինքի շրջանակներում ընթացիկ ծրագրերը և դրանցում ՀՀ ներգրավվածությունը:
💥Մտքեր են փոխանակվել մշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության, ինչպես նաև միջմշակութային երկխոսության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երիտասարդության ներգրավվածության խթանման հարցերի շուրջ:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով