Էրդողանը թյուրքական աշխարհի տեսլականին նվիրված հավաքին  հայտարարել է, թե 44-օրյա…

Էրդողանը թյուրքական աշխարհի տեսլականին նվիրված հավաքին  հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ առանձին շրջանակներ, օգտագործելով Անկարայի թշնամիների հռետորաբանությունը, Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու համար,  տարածելով չափազանցված լուրեր, թե  Թուրքիան զենք է մատակարարում Ադրբեջանին,   ջիհադիստական ​​խմբավորումներ է  ուղարկում։
«Այսինքն, այդ ուժերը նույն սխալը գործեցին Ղարաբաղի ազատագրման համար  պայքարի օրերին, ինչպես Բորալթանի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգության ժամանակաշրջանում։
Այդ ժամանակվա իշխանությունները շատ լավ գիտեին, թե ինչ է սպասվում ադրբեջանցիներին Բորալթանի կամուրջը հատելուց հետո, բայց չնայած դրան արտահանձնման վերաբերյալ որոշում կայացրեցին, ինչը ստվեր գցեց Թուրքիայի իշխանությունների վրա»,-շարունակել է Էրդողանը` հիշեցնելով, թե ինչպես են խորհրդային իշխանությունները գնդակահարել մի խումբ ադրբեջանցիների, որոնք ապաստան էին խնդրել Թուրքիայից։
Մեկ այլ առիթով Էրդողանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հաղթանակը 44-օրյա պատերազմում Թուրքիայի վրայից ջնջեց Բորալթանի ողբերգության բիծը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով