Mehr-ի հաղորդմամբ, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Իրան…

Mehr-ի հաղորդմամբ, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը նշել է, որ Հարավային Կովկասին վերաբերող Թրամփի պլանը ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իրանը կատեգորիկ  դեմ է դրան։
«Միջանցքը ստեղծում է պայմաններ Իրանից հյուսիս ՆԱՏՕ-ի ներկայության համար և լուրջ անվտանգային սպառնալիք է  Իրանի հյուսիսային և ՌԴ հարավային հատվածների համար»,-շարունակել է նա` հավելելով, որ տնտեսական գործունեության պատրվակով  ԱՄՆ-ն տարածաշրջան է մտնում, որ  հետո այն ընդլայնի մինչև ռազմական ներկայություն։
Հ.Գ. Իհարկե, հայկական կողմի հաղորդագրության մեջ այս մասին ոչ մի խոսք։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով