🇺🇸🇮🇷🇦🇲🇦🇿 «Թրամփի ուղին» ոչնչով չի տարբերվում «զանգեզուրյան միջանցքից» և ԻԻՀ-ն կտրականապես դեմ է դրան. Ալի Աքբար Վելայաթի❌ Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ
Իրանը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կովկասյան ծրագրին, քանի որ այն լուրջ սպառնալիք է ներկայացնում Իրանի անվտանգությանը։
🇦🇲 Վելայաթին այս հայտարարությունն արել է երկուշաբթի օրը Թեհրանում Հայաստանի դեսպան
Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ։
🗣️ «
Թրամփի այսպես կոչված կովկասյան ծրագիրը ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է դրան»,- ասել է նա։
🇪🇺 Վելայաթին բացատրել է, որ միջանցքը ստեղծում է «պայմաններ Իրանից հյուսիս ՆԱՏՕ-ի ներկայության համար» և լուրջ անվտանգության սպառնալիք է ներկայացնում Իրանի հյուսիսային և Ռուսաստանի հարավային մասերի համար։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան