Նազիկ Ավդալյանը պատգամավորի թեկնածո՞ւ «Իրավունք» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշին…

🗳️🗣 Նազիկ Ավդալյանը պատգամավորի թեկնածո՞ւ
📰 «Իրավունք» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ընդունել է ծանրամարտի Աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին եւ բարձր է գնահատել նրա անձնական ներդրումը միջազգային ասպարեզում Հայաստանը լավագույնս ներկայացնելու եւ մեր երկրում սպորտի զարգացմանը նպաստելու գործում։
🔴 Ավելին՝ այնքան բարձր է գնահատել սպորտսմենի ներդրումը, որ ըստ «Իրավունք»-ին հասած լուրերի անգամ պատրաստվում է նրան ներառել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում:
🔴 Ի դեպ, ակամայից հիշեցինք, որ տարիներ առաջ եւս նմանատիպ լուրեր էին շրջանառվում: Ըստ օդում կախված տեղեկության այն ժամանակ Ավդալյանը մերժել էր որեւիցե կուսակցության ցուցակ մտնելու առաջարկը: Իսկ թե այս անգամ ինչ որոշում կկայացնի մարզիկը, դեռ պարզ չէ:
🔴 Միայն ակնհայտ է այն, որ նա սիրով սեղմում է Փաշինյանի ձեռքը եւ, ըստ էության, ունի մեծ հնարավորություն` պատգամավոր դառնալու»։
Հ.Գ. 😫😫😫
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով