🇷🇺🇺🇸 «Հնարավոր է Թրամփը ճիշտ է, ու իր նախագահության ժամանակ ուկրաինական ճգնաժամը չէր լինի»․ Պուտին🇷🇺 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստին։ Պուտինի հայտարարություններից հիմնականը՝
🔴 Մենք կցանկանայինք հակամարտության արմատական պատճառները վերացնել դիվանագիտական ճանապարհով, բայց եթե մեզ հետ խոսելուց հրաժարվեն, Ռուսաստանը պատմական հողերի ազատագրմանը կհասնի ռազմական ճանապարհով։
🔴 Ուկրաինայում անվտանգության բուֆերային գոտու ընդլայնման խնդիրը լուծվելու է։
🔴 Եվրոպայում որևէ քաղաքակրթություն չկա, այնտեղ շարունակական դեգրադացիա է։
🔴 ԱՄՆ-ը Բայդենի օրոք մտադիր էր արագ քանդել Ռուսաստանը, իսկ «եվրոպական խոզուկները» անմիջապես միացան՝ հույս ունենալով օգտվել դրանից։
🔴 Հնարավոր է, որ Թրամփը ճիշտ է այն հարցում, որ իր նախագահության ժամանակ ուկրաինական ճգնաժամը չէր լինի։
🔴 Ուկրաինական պետականությունը քայքայվում է։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան