⚡️⚡️⚡️ «Մեր երկիրը գտնվում է անվտանգային խնդիրների և հրատապ լուծման կարոտ լրջագույն հիմնահարցերի առջև». Կաթողիկոս 📣 «Այսօր էլ տագնապալի օրեր ենք ապրում։ Մեր երկիրը գտնվում է անվտանգային խնդիրների և հրատապ լուծման կարոտ լրջագույն հիմնահարցերի առջև»,- այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18–ին, Մայր աթոռում միասնական ժամերգության ժամանակ իր խոսում նշեց
Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը։🗣️ «
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Աստծո հետ մեր ժողովրդի հավերժական ուխտի խորհրդանիշն է։ Աստվածակառույց Սուրբ Էջմիածինը աշխարհասփյուռ հայոց ազգի միաբանության, մեր ինքնության ու ժառանգության պաշտպանության, մեր հավատքի պայծառության անխորտակելի սրբությունն է։ Ցավոք, պատմության հոլովույթներում եղել են նաև ուժեր, որոնք ձգտել են կասկածի տակ առնել Եկեղեցու առաքելությունը, ծառայեցնել Եկեղեցին, Սուրբ Էջմիածինը տարատեսակ նեղ շահերի։ Այդ մերժելի իրողությունը բաժանումներ է առաջացրել ներազգային կյանքում, մասնատել մեր ժողովրդին և տկարացրել ու թուլացրել մեր պետությունը՝ ըստ Տիրոջ խոսքի կանգնեցնելով կորստաբեր վտանգի առջև. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա» (Մատթ. 12.21)։ Այսօր էլ տագնապալի օրեր ենք ապրում։
🔴 Մեր երկիրը գտնվում է անվտանգային խնդիրների և հրատապ լուծման կարոտ լրջագույն հիմնահարցերի առջև։ Այս պայմաններում, փոխանակ հանրության մեջ հաշտության, հանդուրժողության, միասնության ոգին զորացնելու, Եկեղեցի-պետություն խաթարված հարաբերությունները վերականգնելու, ընդհակառակը, շարունակվում են հարձակումները մեր Սուրբ Եկեղեցու դեմ։ Սուրբ Էջմիածնի հանդեպ ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր և աներկյուղ։ Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել տերունապատվեր մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար»,- նշեց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան