💰Նոր ընկերությանն ավելի շատ են վճարելու‼️«Հրապարակ» թերթը
գրում է. ՀԷՑ-ի արբիտրաժի հարցով կառավարությունը սեպտեմբերին փոխեց գործընկերոջը: Օգոստոսի 21-ին կառավարությունը որոշում էր ընդունել, որ արբիտրաժում իր շահերի ներկայացուցիչ՝ ԱՄՆ-ում գործող
Arnold & Porter ընկերությանը 3 մլն 250 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի, սակայն սեպտեմբերի 6-ին նոր որոշում ընդունեց` հիշյալ ընկերությանը փոխարինելով Foley Hoag LLP-ով։
🔴Սակայն իրականում, մեր տեղեկություններով, առաջին ընկերությունը, որի հետ պայմանագիր է կնքվել, բավականին բարձր հեղինակություն ունեցող եւ, կարելի է ասել, պարտություններ չգրանցած կամ հազվադեպ գրանցած ընկերություն է, որը գործի բնույթի մեջ խորամուխ լինելուց հետո հասկացել է, որ հաղթելու շանսերը մեծ չեն, ուստի հրաժարվել է։ Տեղեկություններ կան, որ
նոր ընկերությանն ավելի մեծ գումար են վճարելու՝ հաշվի առնելով գործի բարդությունը։
‼️Հիշեցնենք՝ 2025 թ. հուլիսին ՀԷՑ-ի վերաբերյալ ձեռնարկված քայլերի դեմ ՀԷՑ սեփականատերերը դիմել են Ստոկհոլմի արբիտրաժային դատարան։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան