🇬🇧🇦🇲 «Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության». ՀՀ-ում ՄԹ դեսպան🌐 ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը դեսպանության ֆեյսբուքի էջում Ամանորի կապակցությամբ շնորհավորական տեսաուղերձ է հրապարակել։ Դեսպանը ուղերձը հղել է հայերեն։
🗣️ «
Շնորհավոր Ամանոր։ Տարվա այս պահին սովորաբար մտածում ենք՝ ինչ ենք արել և ինչ ենք ուզում միասին շարունակել նոր տարում:
🔴 Այս տարի Մեծ Բրիտանիան և Հայաստանը կարևոր քայլ արեցին՝ համաձայնելով մեր հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության: Բացվեց նաև ՄԲ-ի պաշտպանության բաժինը Երևանում, և մենք ունեցանք նաև նախարարական այցեր՝ ավելի խորացնելով մեր համագործակցությունը։
🔴 Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի անվտանգությանը, տնտեսական զարգացմանը և կարողությունների ուժեղացմանը՝ կրթության, բիզնեսի, կիբեռանվտանգության և մարդու իրավունքների ոլորտներում։
🔴 Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին, ներառյալ՝ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, ընտրությունները և COP17-ը:
🔴 Սա լինելու է շատ ակտիվ տարի, և մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության։
🔴 Ցանկանում եմ խաղաղ ու ուրախ տոնական օրեր և հաջողություններով լի Նոր տարի»,- ուղերձում ասում է դեսպանը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան