Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել ՀՀ իշխանությունների…

‼️‼️Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել ՀՀ իշխանություններին ավելի ակտիվ միանալ Բաքվի բանտերից գերիների ազատ արձակման գործին և պարզաբանել է, թե ինչ կարող է անել Փաշինյանը.
♦️ Առաջնահերթություն հայտարարել գերիների ազատ արձակումը, հրավիրել մամուլի ասուլիս, հոդված գրել առաջատար պարբերականում։
♦️ Հանդիպել գերիների ընտանիքների հետ, դիմել ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ-ին՝ դիտորդներ «դատարաններ»ուղարկելու խնդրանքով։
♦️ Կոչ անել դաշնակից երկրներին, որոնք դեսպանատներ ունեն Բաքվում, իրենց ներկայացուցիչներին ուղարկել «դատարաններ» և նույնիսկ խնդրել Բաքվին թույլատրել հայ դիտորդների մասնակցությունը:
♦️ Դիմել ԱՄՆ նախագահին և պետքարտուղարին, Ֆրանսիայի և ԵՄ առաջնորդներին:
♦️Շարունակել դատավարությունները ՄԱԿ-ի Միջազգային դատարանում և ՄԻԵԴ-ում, պահանջել ՄՔԴ դատախազին Արցախից Հայաստան 120 000 հայերի արտաքսման վերաբերյալ հետաքննություն սկսել:
♦️ Դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *