🇦🇲🛫🇹🇷 Turkish Airlines-ը Ստամբուլ-Երևան կանոնավոր չվերթներ կիրականացնի📌 «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթներ իրականացնել Ստամբուլից դեպի Երևան: Այս մասին «X» թերթում հայտնել է Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
➡️ Նա նշել է, որ ևս մեկ քայլ է ձեռնարկվել թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
💬 Սերդար Քըլըչի խոսքով՝ «Թուրքական ավիաուղիներ»-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով ամենօրյա կանոնավոր չվերթներ իրականացնել:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան