«ՀԷՑ-ի հետ կապված չենք պատրաստվում բանակցություններ վարել իշխանությունների հետ»…

🗣 «ՀԷՑ-ի հետ կապված չենք պատրաստվում բանակցություններ վարել իշխանությունների հետ». Նարեկ Կարապետյան
📌 «Տաշիր կապիտալը» չի պատրաստվում ՀԷՑ-ի հետ կապված բանակցություններ վարել ՀՀ իշխանությունների հետ։ Այս մասին «Մեր ձևով» շարժման հաշվետու ժողովից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
🗣️ «ՀԷՑ-ի հետ կապված կա միջազգային դատարանի որոշում, որը ՀՀ ղեկավարի ցանկությամբ չի կատարվում։ Դա նշանակում է, որ Հայաստանը, երևի թե առաջին անգամ միջազգային իրավական պրոցեսների կատարման ուղղությամբ վերցրած իր պարտավորությունները չի կատարում», -ընդգծել է նա։
📣 Կարապետյանի խոսքով
հետևանքները չեն ուշանա, որոնք ՀՀ-ն ժամանակի ընթացքում ստիպված է լինելու կրել։
🗣️ «Միջազգային արբիտրաժի որոշումը չկատարելու հետևանքները կարող են խնդրահարույց լինել»,-հիշեցրել է Կարապետյանը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով