44-օրյա պատերազմի համատեքստում, անշուշտ, ռազմական ղեկավարությունը պարտվել է, և պ…

44-օրյա պատերազմի համատեքստում, անշուշտ, ռազմական ղեկավարությունը պարտվել է, և պարտվել է Նիկոլ Փաշինյանին։
Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին և զմռսված զեկույցին, եթե սկզբում կիսով չափ համաձայն չէի, որ ընդդիմությունը չմասնակցեց, հիմա գտնում եմ ճիշտ արեց, դա ոչինչ, փաստորեն, չէր տալու։ Ավելին, ռազմական ղեկավարությունն էլ երևի պիտի բոյկոտեր։
Օնիկ Գասպարյանը, որ ամենասկզբում դիմել էր Անդրանիկ Քոչարյանին, ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին, որ Փաշինյանի իշխանության օրոք եղած պատերազմը նրանց իսկ կողմից քննվի, տեսնես գո՞հ է, որ այսօր բոլոր ինֆորմացիաներին տիրապետում են ՔՊ֊ականները, չասեմ ինչ կենսագրության։ Ուզում եմ հավատամ, որ մի օր դրվագ առ դրվագ քննվելու է։ Անձամբ պիտի փորձեմ հասկանալ
ո՞ր հրամանն ու որոշումն է նիկոլահաճո, որը պիտի չարվեր և որը հետևանք է ունեցել։ Լիքը պատասխաններ ունեմ ստանալու, եթե փորձում եմ այսօր ձեզ պահել, դա դեռ ոչինչ չի նշանակում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով