Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում բնակչության շուրջ 22 տոկոսը՝ ավելի քան 660 հա…

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում բնակչության շուրջ 22 տոկոսը՝ ավելի քան 660 հազար մարդ, աղքատ է։ Ավելի քան 18 հազար մարդ ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։ 2024 թվականին նրանք ամսական նույնիսկ 29 հազար դրամ չեն կարողացել ծախսել՝ պարզապես գոյատևելու, հաց գնելու, դեղորայք ձեռք բերելու, բնակարանը ձմռանը որևէ կերպ տաքացնելու համար։
29 հազար դրամ։ Սա թիվ չէ, սա դատավճիռ է։
Ձմեռ է, ցուրտ, մարդիկ ընտրության առաջ են՝ գազը միացնե՞լ, թե՞ հաց գնել։ Դեղ առնե՞լ, թե՞ երեխային կերակրել։ Բայց այս մարդիկ չեն ստանա ո՛չ 13-րդ թոշակ, ո՛չ ամանորյա աջակցություն, ո՛չ նույնիսկ բարոյական ներողություն պետությունից՝ իրենց այս ծայրահեղ թշվառության մեջ մենակ թողնելու համար։ Նրանք պարզապես վտարված են իշխանության տեսադաշտից, նրանք բեռ են, ծանրություն՝ ճոխ Նոր տարի անող իշխանությանը ծառայողների համար։ Պետությունը գումար ունի, բայց ոչ նրանց համար։
Հիշեցի հայտնի թևավոր դարձած խոսքը․
«Եկել ես ստեղ, մեր տոնը փչացնում ես, որ ինչ անես»․․․
Երբ միլիոններ են բաժանվում իշխանության վերնախավում, իսկ հազարավոր մարդիկ ապրում են ցուրտ տներում, դատարկ սեղանների շուրջ, արդարության մասին խոսելն այլևս ցինիզմ է։
Զարուհի Հովհաննիսյան

Արդարությո՞ւն, թե՞ պարգևատրված անարդարություն. երբ պետությունը պարգևատրում է հնազանդությունը, իսկ աղքատությունը թողնում է, որ մրսի…

Ամանորին ընդառաջ պետության առաջնահերթությունները կրկին հստակ գծագրվեցին։ Եվ, ցավոք, ոչ հօգուտ ամենախոցելիների։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կան պատգամավորներ, որոնք պետական բյուջեի հաշվին ամսական ստանում են ավելի քան 500 հազար դրամ աշխատավարձ։ Բացի…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով