🇷🇺🇺🇸 Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են կիսել նաև Զապորոժյեի ատոմակայանը🇷🇺 Գործարարների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հայտարարություններ է արել
Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները հետաքրքրություն են ցուցաբերում կայանի գործունեության նկատմամբ։
🖥 Ինչպես հայտնում է «
КоммерсантЪ»-ը, Պուտինը նշել է, որ ամերիկյան կողմի հետ քննարկվում է ԶԱԷԿ-ի համատեղ կառավարման հնարավորությունը, որի դեպքում
Ուկրաինան չի մասնակցի այդ գործընթացին։ Նաև, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, դիտարկվում է կայանից Ուկրաինա էլեկտրաէներգիայի մատակարարման հարցը։
🇺🇦 Բացի այդ, ռուսական առաջնորդը նշել է, որ ուկրաինացի անձնակազմը շարունակում է աշխատել ԱԷԿ-ում, սակայն այժմ ստացել է ռուսական անձնագրեր։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան