ԱԱԾ մեկուսարանի պետ Ռոբերտ Թամարյանը խախտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ …

🔥ԱԱԾ մեկուսարանի պետ Ռոբերտ Թամարյանը խախտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ խնամակալ ունենալու իրավունքը. պաշտպանական թիմ
⚡️25.12.2025թ․ Միքայել սրբազանի պաշտպանը, դիմելով ՔԿՀ պետ Ռոբերտ Թամարյանին, հայտնել է, որ նախատեսվում է Միքայել սրբազանի վիրահատությունը կազմակերպել 26.12.2025թ․, և խնդրել է թույլատրել Գրիգոր Հովհաննեսի Աջապահյանին որպես խնամակալ գտնվել Միքայել (Գևորգ) Աջապահյանի հիվանդասենյակում՝ վիրահատությունից անմիջապես հետո:

«Քիչ առաջ ՔԿՀ պետը, պատասխանելով գրությանը հայտնել է, որ անհրաժեշտ է ներկայացնել բուժող բժշկի տեղեկանք խնամակալ տրամադրելու անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը ուսումնասիրելու և համապատասխան որոշում կայացնելու համար: Իսկ տեղեկանք նախկինում արդեն տրամադրվել է»,–գրել են պաշտպանները։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով