Թուրքիայի օրակարգը Բահչելի՞ն է որոշում Մարտի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ…

Թուրքիայի օրակարգը Բահչելի՞ն է որոշում
🇦🇲🇦🇲🇦🇲Մարտի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Այդ մասին հաղորդում է «Անադոլուն»՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի հանրային կապերի և կոմունիկացիաների վարչության գրավոր հաղորդագրությունը: Նիստում Էրդողանը խստագույն քննադատության է ենթարկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը՝ նշելով, որ նրա խնդիրները Թուրքիայի պետության և ժողովրդի հետ ոչ մի առնչություն չունեն, արտահայտում են մարդկանց մի խմբակի հավակնոտությունները:
Էրդողանը վերստին կարևորել է ահաբեկչության դեմ պայքարը, որի արդյունքներով, ըստ նրա, Թուրքիայում կհաստատվի հանրային համերաշխություն, ժողովրդավարություն և բոլորին հասանելի բարեկեցություն: Խոսք, անշուշտ, առաջին հերթին վերաբերում է «Քրդական բանվորական կուսակցության» լուծարմանը, նրա զինված կազմավորումների կողմից Թուրքիայի դեմ պայքարի դադարեցմանը, զինաթափմանը:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *