«Երբեմն տպավորություն է ստեղծում, որ Ադրբեջանը հակված էլ չէ վերջնական համաձայնության, որովհետև ուսումնասիրելով տարածաշրջանային զարգացումները, նաև Ադրբեջանի քաղաքականությունը, գալիս եմ այն համոզմունքին, որ նրանք Հայաստանի հետ վերջնական խաղաղության նպատակ չունեն»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Հայաքվե» ՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանն է։ Ըստ նրա՝ Ադրբեջանը Հայաստանին մոլորեցնում է մանրուքներով՝ ներկնրամն խանապարհ տալով, բենզին արհանելով, դրանով պարզապես խաղաղության պատրանք են ստեղծում, համոզելով ժամանակ են ձգում, ըստ երևույթին, ինչ-որ հեռակա պլանների համար։
«Իսկ հեռակա պլանները միգուցե ևս մի 10, 20 կամ 30 տարի կձգվի, ինչ-որ իրավիճակ փոխվի, ի վերջո, եկեք նաև չմոռանանք, որ սա միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած լոկալ տարածքային խնդիր չէ»։
🎦զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան