«Մի՛ գերագնահատեք Տիգրանաշենը» արտահայտությունը հիշեցնում է «Շուշին դժգույն ու դ…


«Մի՛ գերագնահատեք Տիգրանաշենը» արտահայտությունը հիշեցնում է «Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր» կամ «ինչի համար են մեզ պետք դիրքերը սարերում, որտեղ տարին 12 ամիս ձյուն է» արտահայտությունները. նկատում է «Աբովյան Time»-ի հեղինակ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:
«Երբ ասում են` «մի՛ գերագնահատեք Տիգրանաշենը», ընկալվում է այսպես՝ մի՛ գերագնահատեք Սյունիքը, Տավուշը, վաղը կասեն` մի՛ գերագնահատեք Գյումրին, Երևանը կամ այն տղաների մահը, որոնք իրենց կյանքի գնով մեզ տվեցին ապրելու իրավունք, մի՛ գերագնահատեք, որ հայ եք, սուսուփուս գնացեք, կոտորվեք, լուռ համաձայնեք, որ ինչ կա–չկա պետք է հանձնվի առեղծվածային խաղաղության համար, որը չի լինի»,-մեկնաբանում է Աբովյանը:
Նրա գնահատմամբ՝ այս շղթան կհանգեցնի նրան, որ մի որոշ պահից էլ կասեն` մի՛ գերագնահատեք ձեր կյանքը:
@ArmeniaSputnik

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով