Շարունակվո՞ւմ են Ձեր նկատմամբ մահվան սպառնալիքները Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վ…

Շարունակվո՞ւմ են Ձեր նկատմամբ մահվան սպառնալիքները Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վաքըֆ Սադիկովի կողմից՝ երեկ հարցրինք Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին։ «Ոչ, այդ դեպքից հետո չեն կրկնվել»։
Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվա նոյեմբերին Բալայանը հայտարարել էր, որ Ադրբեջանի դեսպանից մահվան սպառնալիքներ է ստացել: Միջազգային մամուլի հրապարակումների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպել էր Թուրքիայի դեսպանատունը՝ ի պատիվ երկրի ազգային տոնի:
Փորձեցինք Բալայանին այլ հարցեր տալ՝ իրեն ուղղված սպառնալիքների պատճառների մասին, սակայն նա միալար կրկնում էր՝ ուղղորդելով դեպի ԱԳՆ լրատվական ծառայություն։ Նկատենք, որ երբեք ՀՀ դեսպաններն այսքան ձայնազուրկ եւ իշխանությունից կախյալ չեն եղել, ինչքան հիմա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *