«Երբ աշխարհը երկբևեռ էր, գոյություն ուներ բալանս։ Բալանսի վերացումից հետո ստեղծվեց միաբևեռ աշխարհ, որի հիմքում ընկած էր նեոլիբերալիզմը։ Հետո քաղաքական և բարոյական տեսակետից նեոլիբերալիզմը սկսեց սպառվել»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանն ու միջազգային և եվրոպական հարաբերությունների փորձագետ, Լինչյոպինգի համալսարանի (Շվեդիա) աշխատակից Լևոն Ուռումյանը խոսել են նեոլիբերալիզմի մասին։
«Նեոլիբերալիզմը ստացավ գերիշխանության հասկացողություն՝ կարծես կարող է անել ամեն ինչ՝ պետություններ տապալել, պատերազմներ և իշխանափոխություններ իրականացնել, ինչը ստեղծեց անպատժելիության զգացում։ Սակայն տարիների ընթացքում առաջացավ հակազդեցություն՝ Ռուսաստանում, Իրանում, Չինաստանում, ինչպես նաև Արևմուտքում․․․
Նեոլիբերալիզմը սկսեց սպառվել քաղաքական և բարոյական տեսակետից։ Ժողովուրդների վրա այն ազդում է այսպես՝ պոկում է մարդուն իր արմատներից, մշակույթից և պատմությունից, բարոյական սահմանները փոխվում են օրենքներով՝ «Ժողովուրդ ջան, դուք օրենքները մի խախտեք, մնացածը կարևոր չէ»։
🎦զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան