Հանրային հեռուստաընկերությունը, որը գլխավորում է «Ազատության» նախկին լրագրող և բ…

Հանրային հեռուստաընկերությունը, որը գլխավորում է «Ազատության» նախկին լրագրող և բացահայտ նիկոլական Հովհաննես Մովսիսյանը, մեր հարկերի հաշվին նախընտրել է ցուցադրել ոչ թե Մայր Աթոռում Վեհափառ Հայրապետյանի մատուցած Սուրբ ծննդյան պատարագը, այլ այս հարթաշուրթ և տիրադավ եպիսկոպոսին` յուր բոտեքներով հանդերձ, քանզի նրա «մատուցած» պատարագին որոշել են ներկա գտնվել «ուղտաերթի» մասնակիցները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Հովո ջան, երբ դու «Ազատության» թունդ ընդդիմադիր լրագրող էիր, Հանրայինի` հանրության միջոցների այսպիսի մսխումը պատկերացնու՞մ ես, թե ինչ քննադատությամբ ու պաթոսով կներկայացնեիր: Իսկ կարո՞ղ է նորից վերադառնաս «Ազատություն» և ինքդ քեզ քննադատես, թե՞ էդտեղ լավ է` Հ1-ում մեր հաշվին մի քանի միլիոն աշխատավարձ ես ստանում, որ գունագեղ տիրադավների ու նրանց հովանավորների կողմից պղծված պատարագները հեռարձակես:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով