The Economist-ի հաղորդմամբ, Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ մտադի…

The Economist-ի հաղորդմամբ, Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր են աստիճանաբար նվազեցնել կախվածությունն ամերիկյան ռազմական օգնությունից։
Այս ռազմավարության համատեքստում դեռ դեկտեմբերին Նեթանյահուն, ըստ շրջանառված տեղեկությունների, հայտնել էր 110 միլիարդ դոլար անկախ պաշտպանական արդյունաբերության զարգացմանն ուղղելու պլանի մասին։
Իսկ ներկա դրությամբ ուժի մեջ է ԱՄՆ-ի և Իսրայելի միջև 2016 թվականին կնքված համաձայնագիրը, որը գործելու է մինչև 2028 թվականի սեպտեմբեր ամիսը։
Համաձայն նշված փաստաթղթի` ԱՄՆ-ն Իսրայելին հատկացնում է 38 միլիարդ դոլար, որից 33 միլիարդը դա սարքավորումներ գնելու նպատակով տրվող դրամաշնորհն է, իսկ 5 միլիարդ դոլարի չափով հատկացվող ֆինանսական միջոցներն էլ ուղղվում են ՀՕՊ համակարգերին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով