«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Երասխ երթուղով ընթացող մերձքաղաքայի…

‼️‼️‼️«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Երասխ երթուղով ընթացող մերձքաղաքային էլեկտրագնացքը մարտի 5-ին ժամը 19:30-ի սահմաններում բախվել է մարդատար մեքենայի: Ինչպես տեղեկացրին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից, բախումը տեղի է ունեցել Մասիս-Արտաշատ վազուրդի չկառավարվող գծանցման հատվածում ՝ ավտոմեքենայի վարորդի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով: Մեքենայում գտնվող չորս անձանցից երկուսը մահացել են:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իր խորին ցավակցությունն է հայտնել մահացածների հարազատներին և մերձավորներին ու քաղաքացիներին հերթական անգամ կոչ արել՝ պահպանել գծանցումների հատման ճանապարհային երթևեկության կանոնները:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով