🇦🇲🇷🇺🇦🇿 Նախկինում Սամվել Կարապետյանն էր պահում շատ գործիչների հայանպաստ դիրքորոշման շրջանակներում📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո Ռուսաստանում հայանպաստ դիրքորոշում ունեցող բոլոր գործիչներին ադրբեջանական համայնքը սկսում է ներքաշել իր ազդեցության դաշտ կամ գոնե հեռացնել հայանպաստ կեցվածքից: Նախկինում հենց Սամվել Կարապետյանն էր պահում այս գործիչներին հայանպաստ դիրքորոշման շրջանակներում:
🔴 Մեր աղբյուրի փոխանցմամբ, եթե այսպես շարունակվի, վաղ թե ուշ, ադրբեջանական սփյուռքը կկարողանա չեզոքացնել հայկական սփյուռքի ազդեցությունը Ռուսաստանում:
🔴 Բանն այն էր, որ Փաշինյանի չմտածված քայլերի հետևանքով Ռուսաստանի 2 միլլիոնանոց հայկական համայնքը դառնում է անպաշտպան: Իսկ նախկին հայանպաստ գործիչները, այդ թվում՝ օրինակ՝ նույն Սոլովյովը, փաստացի հեռանում են հայանպաստ դիրքերից»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան