«Շուտով TRIPP–ի շինարարական աշխատանքները կսկսեն, իսկ Հայաստանը փոխարենը ստանում …

«Շուտով TRIPP–ի շինարարական աշխատանքները կսկսեն, իսկ Հայաստանը փոխարենը ստանում է Ադրբեջանից տրանզիտ, ընդ որում բացառապես ներմուծումների մասով, գոնե այս պահի դրությամբ։ Այնպես չէ, թե Հայաստանում բենզինի սով կա, կամ 90-ականների սկիզբն է, կամ ցորենի սով է, երբ մարդկանց հաց էին տալիս չեկերով։ Սա զուտ քաղաքական խնդիր է․ Փաշինյանը գնացել է զիջման և հիմա ստիպված է մարդկանց համոզել՝ ասելով, թե տեսեք՝ փոխարենը Ադրբեջանն ու Թուրքիան էլ մեր շրջափակումն են ճեղքում, ճանապարհներ են բացում։ Բայց եկեք նայենք իրականությանը»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է։ Նա խոսել է նաև 2026-ին կայանալիք ընտրություններից։

«Հավաքական ընդդիմությունը ավելի շատ ձայն ունի, քան Նիկոլ Փաշինյանը, սա ակնհայտ է, և հենց դա է պատճառը, որ անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմությունը մասնակցի ընտրություններին դաշինքների ֆորմատով։ Որպեսզի ձայները չփոշիանան, անհրաժեշտ է ձևավորել դաշինքներ, որոնք կկարողանան հաղթահարել անցողիկ շեմը։ Լավագույն տարբերակը մի քանի խոշոր դաշինքների առկայությունն է։ Ուստի մեր ուղերձը և մեր գործողությունները լիովին համահունչ են մեր քաղաքական դիրքորոշմանը։ Մենք հայտարարել ենք, որ ընտրություններին մասնակցելու ենք դաշինքով, և արդեն սկսել ենք բանակցությունները դաշինք ձևավորելու ուղղությամբ։ Բնականաբար, հաշվի առնելով մեր արդյունավետ գործունեությունը և համագործակցությունը «Հայաստան» դաշինքի շրջանակներում, առաջնային և նախընտրելի ֆորմատը հենց այդ դաշինքն է»։

🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով