Միասնություն հանուն համայնքի՞, թե՞ հանուն Նիկոլի՞Փաստորեն Նիկոլի համար կարող են …

❗️Միասնություն հանուն համայնքի՞, թե՞ հանուն Նիկոլի՞
Փաստորեն Նիկոլի համար կարող են Չարենցավանի ոչ նիկոլական, նույնիսկ ընդդիմադիր հայացքներով քաղաքապետի հրահանգով արագ-արագ եկեղեցու տարածքն ու քաղաքի կենտրոնական փողոցները մաքրել, բայց բնակիչների խնդրանք-պահանջի վրա օրերով թքած ունենալ:
Տենդերը շահած «Սամբարկ» ՍՊԸ-ն Նիկոլին կարող է հնազանդ ծառայել, իսկ իր բնակիչներին` ոչ: Էդպե՞ս է ձևը, պարոն Շահգալդյան, որ հինգ օր է` ամեն օր էսօր-էգուց են անում ու խաբում չեն գալիս իրենց հարամ արած բակերը կարգի բերելու: Հիմա դուք` ամբողջ քաղաքապետարանով ու ձեր կողմից ֆինանսավորվող «Սամբարկ» ՍՊԸ-ով հանդերձ Նիկոլի՞ համար եք աշխատում ու ուզում եք Նիկոլի՞ն հաճոյանալ, թե՞ ձեր քաղաքի բնակիչներին: Թե՞ Նիկոլից վախենում եք, ձեր բնակիչների վրա էլ թքած ունեք Դուք, ամբողջ քաղաքապետարանը կամ թող լինի` քաղաքի կառավարումը տապալած էդ ընկերությունը: Իսկ կարո՞ղ է խորանանք ու պարզենք` էդ տենդերը ոնց են շահել, ինչու են անբավարար ռեսուրսով ու Աստծո հույսով մրցույթի մասնակցել, ու Չարենցավանի բնակիչների՞ համար են շահել, թե՞ հատուկ Նիկոլի համար:
Վաղը կառավարության նիստից հետո երևի մի հատ անձամբ Նիկոլ Փաշինյանից ճշտեմ` ինչու՞ են հատուկ իր համար ճամփեքը մաքրում, իսկ քաղաքացիների վրա թքած ունենում:
Եթե էս լեզուն ավելի հասկանալի է ձեզ համար, ասեք` էդ լեզվով շփվենք, թե չէ` նեյնիմ ենք խաղում, որ ի՞նչ անեք, գնաք Նիկոլի համար ճամփա բացեք, որ հանկարծ ցարը չզայրանա, մենք էլ ամբողջ օրը ավտո բրթենք:
Մինչ վաղը, պարոն Շահգալդյան և մյուսներ 😊

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով