Բոլորս՝ մեր ամբողջ աշխատասեր ժողովուրդը, մեր մեծ թիմը և «Առաջարկ Հայաստանին» նախ…

Բոլորս՝ մեր ամբողջ աշխատասեր ժողովուրդը, մեր մեծ թիմը և «Առաջարկ Հայաստանին» նախագիծը, մտնում ենք աշխատանքային նոր տարի։
Բոլորիս նպատակն է՝ մեր աշխատանքով մեր պետության, մեր ժողովրդի և յուրաքանչյուր ընտանիքի համար արձանագրել շոշափելի արդյունքներ։
Այս՝ հույսի  տարվա համար, ես առաջարկում եմ հետևյալ սկզբունքները.
1.    Այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ։ 2026-ը պետք է դառնա խեղճության հաղթահարման տարի
2.    Չլուծվող հարցեր գոյություն չունեն։ 2026-ը պետք է դառնա հարցերի լուծման տարի։
3.    Երկրի ներսում ձևավորված մթնոլորտն անտանելի է։ Պետք է սա գիտակցել ու փոխադարձ քայլերով գնալ լուծման։ 2026-ը պետք է դառնա ներքին համերաշխության և նոր հայկական կոնսոլիդացիայի տարի։
4.    Անիրական ծրագրերը և կեղծ խոստումները մերժվում են։ 2026-ը պետք է դառնա կոնկրետ առաջարկների, գաղափարների, լուծումների, կոնկրետության տարի։
Գագիկ Ծառուկյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով