Հովիկ Աղազարյանի նորաստեղծ կուսակցությունը թեպետ արդարադատության նախարարության պ…

Հովիկ Աղազարյանի նորաստեղծ կուսակցությունը թեպետ արդարադատության նախարարության պետռեգիստրում դեռեւս չի գրանցվել, սակայն տեղեկություններ կան, որ պատրաստվում են հայտ ներկայացնել՝ Գյումրիում մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցելու։ Երեկ մենք հետաքրքրվեցինք Աղազարյանից՝ մասնակցելո՞ւ եք, եւ ո՞վ է գլխավորելու ցուցակը։ «Մենք այժմ գտնվում ենք քննարկումների փուլում, եւ առաջիկա օրերին վարչությունը վերջնական որոշում կկայացնի՝ Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցելու ձեւաչափի կամ չմասնակցելու հետ կապված»,- ասաց նա, ապա հավելեց․ «Այո, գրանցում դեռեւս չունենք, բայց եթե վարչությունը մասնակցելուն կողմ որոշում կայացնի, տեխնիկական լուծումները կգտնենք»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *