⚡️ Սամվել Կարապետյանի թիմը ծրագիր ունի. անձամբ Կարապետյանն է մշակել📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ քաղաքական դաշտը տոներից հետո փորձում է վերադառնալ աշխատանքային մարզավիճակի, քաղաքական հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանի թիմը պատրաստվում է հանրությանը ներկայացնել իր առաջիկա ծրագրերը։ Մեր տեղեկություններով, մի քանի օրից շարժումն այնպիսի քայլերի փաթեթ է հրապարակելու, որի իրականացումը Հայաստանում իրական ու որակական փոփոխություններ կարող է առաջ բերել։
🔴 Ապօրինի անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանի գլխավորած շարժումն ամիսներ շարունակ աշխատել է՝ փոփոխությունների սպասող հանրությանը ներկայացնելու այնպիսի առաջարկներ, որոնք կարող են բարելավել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը։
🔴 Ասում են` այս ամիսների ընթացքում անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանն անձամբ է աշխատել ու մշակել բարեփոխումների փաթեթի հիմնական ուղղությունները»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան