■ 1990 հունվարի 19ին Երասխավանի մարտերում զոհվել է ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգի…

1990 հունվարի 19ին Երասխավանի մարտերում զոհվել է ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը:
2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23։ 50-ից մինչև 00։ 15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել էին հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:
ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել էին կազմակերպված պաշտպանության ։
Մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։
Հ.Գ. Այս օրը ծանր օր էր։ Շատ ցուրտ օր, Եռաբլուրում էդ ինչ ծանր էր, հիշում եմ։
2023 թվականի հունվարի 19-ին Ազատի կացարանում հրդեհ էր բռնկվել, որը խլեց 15 զինծառայողի կյանք։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով